Հիմնական գործառույթները՝

1.իրականացնում է Նախարարության ներքին գործավարությունը Նախարարությունում ստացված դիմումների և պաշտոնական գրությունների մուտքագրում, ելից փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային տարբերակով առաքում` Նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով.
2.իրականացնում է էլեկտրոնային և թղթային արխիվացված փաստաթղթերի և դրանց կից փաթեթների տրամադրման աշխատանքները.
3.մասնակցում է մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողությանը՝ հետևելով սահմանված ժամկետներում պատասխանելու ոչ գաղտնի փաստաթղթերին, նամակներին և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին.
4.մասնակցում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների մուտքագրման և կատարողներին տրամադրման աշխատանքներին.
5.մասնակցում է Բաժնի փաստաթղթերի արխիվացման աշխատանքների կատարմանը.
6.մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
7.իրականացնում է տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ` առցանց համակարգի միջոցով:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1)Բարձրագույն կրթություն.
2)Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
3)«Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներքին գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

•Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
•Դիմումների ընդունման ժամկետն է` 14.04.2021-16.04.2021թթ.:
•Աշխատավարձի չափը՝ 150 790 ՀՀ դրամ:
•Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
•դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
•տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
•արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
•մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
•անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: