Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնի «Օպերա-գալա» hամերգային ծրագիրը:

Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից՝ Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից‚ Լեոնորայի արիան Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից‚ Տատյանա Լարինայի և Եվգենի Օնեգինի հրաժեշտի զուգերգը «Եվգենի Օնեգին» օպերայից և այլն։

Նվագախմբի հետ հանդես կգան մենակատարներ Անահիտ Մխիթարյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Աննա Այվազյանը (սոպրանո)‚ Հովհաննես Այվազյանը (տենոր), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Գևորգ Հակոբյանը (բարիտոն)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։