Աշխատանքային պարտականություններն են՝1.իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից բխող գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ.

2.իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառի քաղաքականության, ինչպես նաև բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների և սկզբունքների ներդրմանն ուղղված հետազոտական աշխատանքներ.
3.իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփման աշխատանքներ.
4.իրականացնում է նախարարություն հասցեագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտին առնչվող գրությունների, դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն.
5. վարչության կամ բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի ապրիլի 13-15-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. ապրիլի 15-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: