ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:
2021/2022թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
Դիվանագիտական ակադեմիան առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝
Բակալավրիատ
- Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/ , օտար լեզու /բանավոր և գրավոր/, պատմություն /գրավոր/),
- Համաշխարհային տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, մաթեմատիկա /գրավոր/),
Մագիստրատուրա
- Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)
- Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),
- Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/ , մասնագիտական առարկա /գրավոր/),
- Մենեջմենթ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),
Ասպիրանտուրա
- Պատմություն և հնագիտություն,
- Տնտեսագիտություն,
- Իրավագիտություն,
- Քաղաքագիտություն և տարածաշրջանագիտություն:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄՄՀՊԻ) առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝
- Միջազգային հարաբերություններ (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Տարածաշրջանագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Տնտեսագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Իրավագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Ժուռնալիստիկա (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Գովազդ և հանրային կապեր (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Քաղաքագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Պետական և համայնքային կառավարում (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Առևտրային գործ (բակալավրիատ/մագիստրատուրա)
- Ֆինանսներ և վարկ (մագիստրատուրա)
- Մանկավարժական կրթություն (մագիստրատուրա)
- Լեզվաբանություն (մագիստրատուրա)
- Հասարակագիտություն (մագիստրատուրա)
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄՄՀՊԻ) բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունը ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:
Վերը նշված ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
Վերը նշված ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 20-ը:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
- անձնագրի պատճենը,
- ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
- արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
- ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
- 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել secretariat1@mfa.am էլ. հասցեին: Այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +37460-620-312 հեռախոսահամարով:
Ուշադրություն!!!
Ռուսաստանի Դաշնությունում՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների: