Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենաք մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում* (ձև 1)` Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի տնօրեն Լուիդա Մեհրաբյանի անունով,
- 3x4 չափի երկու լուսանկար,
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
- Անձնագրի պատճեն,
- Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
- Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտին փոխանցված գումարի անդորրագիրը (Հ/Հ 2 4 7 1 2 0 0 3 4 6 9 6 «Արդշինբանկ» ՓԲԸ)։
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն աշխատանքային օր, ժամը 9:30-16:30` «Մեհրաբյանի անվան բժշկական ինտիտուտ» ՍՊԸ֊ում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 51, 4֊րդ հարկ, դեկանատ)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 20.04.2021թ-ը։ Այցելության համար խնդրում ենք նախապես պայմանավորվել` զանգահարելով (096)-23-29-59 համարին։
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2021 թվականի ապրիլի 21-ից մայիսի 13-ը ներառյալ։
Դասընթացի արժեքը կազմում է 70.000 դրամ, ներառյալ՝ գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրումը (էլեկտրոնային փաթեթ) և սուրճի ընդմիջումները։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ (096) 23-29-59
Կայք՝ http://www.armmed.am/
E-mail` info@armmed.am
E-mail` inessaharutyunyani@gmail.com