«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։

Վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 5-րդ մաս):

«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն նախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Տրվող գործնական առաջադրանքները, և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:

Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցներին կտրվեն ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած նմուշի վկայականներ, որով մասնակիցը իրավունք կստանաք մասնակցել հավաստագրման քննություններին:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Օ. Պողոսյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 80.000 դրամ:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2021 թվականի ապրիլի 26-ից մայիսի 15-ը ներառյալ։
Փաստաթղթերն անհրաժեշտ է 02.04.2021թ-ից 22.04.2021թ-ը, աշխատանքային օրերին ժամը 10։00-ից 17։00-ը ներկայացնել «Հույս և ապագա» հկ-ի գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094 884484, 055 600121 հեռախոսահամարներով։