ՀՀ Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2)
ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)
հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)
տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի Նոր Ախուրյանի հիմնական դպրոցում 2021 թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Նոր Ախուրյանի հիմնական դպրոցում, հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, բն. Ածուրյան, Յու. Ղամբարյան փակուղի 1:
Տեղեկությունների
համար դիմել՝ Ա. Սուվարյանին, հեռախոս` 098-62-23-26, էլ. հասցե` norakhuran@gmail.com: