ՀՀ Գեղարքունիքի մարզի «Շատջրեքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Շատջրեքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2)
ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության
ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ
հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) հրապարակված
հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) «Հանրակրթության
մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում:
Փաստաթղթերի
պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցում 2021 թ. ապրիլի 7-ից մինչև ապրիլի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը
տեղի կունենա 2021 թ. մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Շատջրեք , 4-րդ փ., տուն 16:
Տեղեկությունների համար դիմել՝ ՎԲարսեղյանին, հեռախոս` 093109948, էլ. հասցե` vazgenbarsexyan@mail.ru: