Երևանի «Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Երևանի «Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2)
ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության
ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ
հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն
:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցում 2021 թ. մարտի 31-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 08:30-ից 16:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Նորք, 5-րդ փ., շենք 51:
Տեղեկությունների համար դիմել՝
հեռախոս՝ 093-55-12-11, էլ. հասցե՝ 26dproc@mail.ru: