Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքներին.
  2. մասնակցում է քաղաքացիների ընդունելության կազմակերպմանը և իրականացնում է նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  3. մասնակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմանը.
  4. մասնակցում է համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների հետ անցկացվող խորհրդակցություններին.
  5. իրականացնում է զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ գրությունների նախապատրաստում.
  6. իրականացնում է քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն, պատասխան գրությունների նախագծերի մշակում կամ մշակման աշխատանքներին մասնակցություն.
  7. մասնակցում է նախագծերի մշակման գործընթացում իրավական աջակցության տրամադրման աշխատանքներին.
  8. մասնակցում է տարբեր դատական ատյաններում Նախարարության ներկայացուցչության ապահովմանը, իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանությունը.
  9. իրականացնում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «042 Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
    4.տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
    5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 31.03.2021 02.04.2021թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 790 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: