ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի «Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում 2021 թ. մարտի 31-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Դպրոցականների 15:
Տեղեկությունների համար դիմել՝
հեռախոս՝ 093-99-99-19, էլ. հասցե՝ noyemberyan2@schools.am,
091-41-58-95, էլ. հասցե` araqsyakhachikyan27@gmail.com