Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար հետևյալ մասնագիտություններով.

  • Teacher Training and Education Science;
  • Economics and Management (except Tourism);
  • Ecological and Environmental Sciences;
  • Biotechnology;
  • Agriculture and Landscape;
  • Wood Science and Technology;
  • Forestry (except Forest ecosystem services, Forest Technology);
  • Veterinary Medicine;
  • General Medicine (except Medical Biophysics, Medical, Clinical and Pharmaceutical Biochemistry, Medical Neurosciences);
  • Dentistry, Dental Medicine; Pharmacy;
  • Healthcare Sciences (except Dental Hygiene, Physiological and Clinical
    Nutrition, Physiotherapy, Radiology Technology, Dental Technique);
    Public Health; Nursing; Mechanical Engineering; Civil Engineering;
  • Cybernetics;
  • Electrical and Electronics Engineering;
  • Chemical Engineering and Technology;
  • Food Sciences;
  • Transport (except Transport Services, Postal Services, Logistics);
  • Extraction and Processing of Earth Resources:

Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է helpdesk@studyabroad.sk էլ․ փոստի հասցեով և +421 907 551 404 հեռախոսահամարով։

Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում սլովակերենի տիրապետումը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական և մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ 2021 թ․ սեպտեմբերի 2-ից 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։

Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության հետազոտության և սպորտի նախարարության Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։