Քուրդիստանի համալսարանը (Սանանդաջ, Իրանի Իսլամական Հանրապետություն) 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով: Համալսարանը տրամադրում է նաև ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ:

Համալսարանն օտարերկրյա ուսանողների համար նախատեսում է 58 բակալավրիական, 114 մագիստրոսական և 35 ասպիրանտական ծրագրեր:

Քուրդիստանի համալսարանը, ըստ կրթության որակի, աշխարհի համալսարանների շարքում 301-րդն է:

Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել https://international.uok.ac.ir/info կայք: