Մարտի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին,

Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 66-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին,

Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: