ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Սիփանի Ֆ. ՈՒսըվի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Արագածոտնի մարզի Սիփանի Ֆ. ՈՒսըվի անվան միջնակարգ դպրոցում 2021 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Սիփանի Ֆ. ՈՒսըվի անվան միջնակարգ դպրոցում՝ հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Սիփան:
Տեղեկությունների համար դիմել՝ հեռախոս՝ 098-57-04-45, 093-21-91-01
էլեկտրոնային հասցե՝ sipan@schools.am: