ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի «Գեղանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում 2021 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում՝ հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գեղանիստ21/1:

Տեղեկությունների համար դիմել՝ հեռախոս՝ 093-43-42-82
էլեկտրոնային հասցե՝ geghanist@schools.am: