Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Սննդաբան»
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մշակում և իրականացնում է դպրոցների տնօրենների և ճաշարանների աշխատակիցների սննդաբանական խորհրդատվությունների պլանը՝ տրամադրելու համար խորհրդատվական աջակցություն տնoրենին և ծրագրի այլ պատասխանատուներին սննդաբանության, սննդամթերքի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ հարցերում:
  • Մասնակցում է դպրոցական սնունդ պետական ռազմավարության մշակման աշխատանքներին, ապահովում սննդաբանական վերլուծություններն ու հաշվարկները:
  • ՄԱԿ ՊՀԾ Սննդաբանի հետ համագործակցությամբ ուսումնասիրում է Ազգային ծրագրի ներքո առկա մենյուների հավաքածուները, իրականացնում է օրինակելի և երաշխավորվող մենյուների ցանկերի ամբողջացում:
  • Մշտադիտարկման տվյալների հիման վրա դպրոցներին ներկայացնում է մենյուների բարելավման առաջարկներ:
  • Առողջ սնուցման վերաբերյալ դպրոցներում, համայնքներում իրականացնում է միջոցառումներ, սեմինարներ։
  • Մշակում է ուսուցողական նյութեր, ինչպիսիք են` պրեզենտացիաներ, գնահատման ձևանմուշներ և այլն` տարբեր միջոցառումների, հանդիպումների և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար:
  • Աջակցում է ծնողների, դպրոցների տնօրենների և դպրոցական խոհարարների համար առողջ դպրոցական սննդի կարևորության վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը:
  • Աջակցում է ներքին հաղորդակցությանը՝ պատրաստելով համապատասխան զեկույցներ, կազմելով հանդիպումների արձանագրություններ և այլն:
  • Համագործակցում է շահագրգիռ կողմերի և ներքին գործընկերների հետ՝ աջակցելու դպրոցական սնուցման ռազմավարության իրագործմանը:
  • Իրականացնում է հետազոտություններ և մշակում զեկույցներ՝ հիմնվելով լավագույն փորձի և վերջին ուղեցույցների վրա (մենյուների մշակում, առողջ նախաճաշի ուղեցույց և այլն):
  • Աջակցում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ մասնակցելով նախաճաշի կարևորության մասին Սոցիալական վարքագծի փոփոխությանն ուղղված արշավին:
  • Ըստ անհրաժեշտության մասնակցում է այլ ակտիվություների:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Երեխաների սնվելու վերաբերյալ մանրակրկիտ գիտելիքներ,
  • Նախապես մշակված մենյուները փոփոխելու ունակություն,
  • Զանազան բաղադրատոմսի մշակման համար անհրաժեշտ խոհարարական գիտելիքներ և հմտություններ,
  • Միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու, առաջնահերթություններ սահմանելու ունակություններ,
  • Սննդի սպասարկող, ադմինիստրատիվ անձնակազմերի, աշակերտների, ծնողների և դպրոցական համայնքի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
  • Սննդամթերքի և սնման, սննդի արժեքի հաշվառման, մենյուի կառավարման, սննդի արժեքների և սննդի սննդային պարունակության իմացություն,
  • Սննդի սպասարկման ղեկավարների և անձնակազմի ուսուցման ծրագրեր մշակելու և անցկացնելու ունակություն,
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 230,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Սննդաբան»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.03.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած թեկնածուները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են՝ ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բաստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դտեղական արտադրությունը խթանելը, եհամայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: