Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Սննդի հիգիենայի մասնագետ»
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ուսումնասիրում է հանրակրթական հաստատություններում սննդի կազմակերպմանը վերաբերող իրավական ակտերը, ներկայացնում բարելավման և նորացման առաջարկներ համաձայն ժամանակից լավագույն համաշխարհային փորձի, մշակում արդյունավետ կիրառման և վերահսկման համար մեխանիզմների փաթեթ:
  • Համակարգում է դպրոցական սննդին վերաբերող սննդի անվտանգության և սննդի հիգիենայի համապարփակ ուղեցույցի մշակումը:
  • Վերլուծում է տաք սնունդ տրամադրող դպրոցների իրավիճակային վերլուծության և կարիքների գնահատման բազան, յուրաքանչյուր դպրոցի համար կազմում է եզրակացություն բարելավման առաջարկությունների և կարիքների ցուցակագրում:
  • Տվյալների ուսումնասիրության հիման վրա կազմում է դպրոցների անձնակազմերին խորհրդատվությունների ծրագիր և գրանցված բացերի վերացման ուղղությամբ առաջարկների փաթեթներ:
  • Համագործակցում է սննդաբանի հետ ճաշացանկերի կազմման, մոնիթորինգի և վերլուծությունների աշխատանքներում:
  • Համագործակցում է դասընթացների/միջոցառումների կազմակերպչի հետ խոհարարների և դպրոցի տնօրենների համար նախատեսված սննդամթերքի անվտանգության, և սննդի հիգիենային առնչվող մոդուլներով դասընթացների կազմակերպման, մոնիթորինգի և գնահատման աշխատանքներում:
  • Հրահանգավորում է մարզային մոնիթորինգի մասնագետներին սննդամթերքի անվտանգության և սննդի հիգիենայի մոնիթորինգի ցուցանիշներին, խնդիրների բացահայտման հիմնական մեթոդների վերաբերյալ:
  • Վերլուծություններ է իրականացնում, թե որքանով են համապատասխանում հանրակրթական դպրոցների իրավիճակը ՀՀ գործող օրենսդրության ներկայացվող պահանջներին` ներկայացված գործող դպրոցական խոհանոցների և ճաշարաններում սննդի կառույցներին; սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցներին; սարքավորումների հիգիենայի ներկայացվող պահանջներին; սննդային թափոններին; ջրամատակարարմանը, անձնակազմի հիգիենայի, սննդամթերքի հիգիենային, սննդամթերքի ջերմային մշակմանը, գնումներին, մատակարարումներին:
  • Համագործակցում է սննդաբանի հետ դպրոցական սննդի կազմակերպման տարբեր մոդելների համար խոհանոցային և ճաշարանային գույքի, սպասքի, պայմանների վերաբերյալ հաշվարկների և փաթեթների նախագծման աշխատանքներում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն կանխարգելիչ բժշկության, սննդաբանության, սննդի հիգիենա, աննդի անվտանգության ոլորտներում,
  • Ոլորտի ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Ոլորտում միջազգային ստանդարտների իմացություն,
  • Առնվազն 5 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Հանրային սննդի կազմակերպման վերաբերյալ հիգիենիկ պահանջների իմացություն, հանրակրթական հաստատություններում սննդի կազմակերպման պետական և միջազգային հիգիենիկ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վտանգի աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում, (HACCP) համակարգի իմացություն,
  • Միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու, առաջնահերթություններ սահմանելու ունակություններ,
  • Սննդի սպասարկող, ադմինիստրատիվ անձնակազմերի, աշակերտների, ծնողների և դպրոցական համայնքի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
  • Սննդամթերքի և սնման, սննդի արժեքի հաշվառման, մենյուի կառավարման, սննդի արժեքների և սննդի սննդային պարունակության իմացություն,
  • Սննդի սպասարկման ղեկավարների և անձնակազմի ուսուցման ծրագրեր մշակելու և անցկացնելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:
  • Դասավանդման ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների իմացություն, արդյունքների գնահատման կարողություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 230,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Սննդի հիգիենայի մասնագետ:
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.03.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են՝ ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դտեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: