Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) և մասնագիտական հավաստագրման/կարողությունների զարգացման ծրագրերի պատասխանատու»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պատասխանատու է Դպրոցական սնունդ ծրագրի միջոցով ներգրավված, աշխատող անձանց` խոհարարներ, այգեպաններ և այլն, ՄԿՈԻ հավաստագրման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և միջոցառումների կազմակերպման համար:
  • Պատասխանատու է ՀՀ ԿԳՄՍՆ, ՄԿՈՒ հաստատությունների և ոլորտային տեղական/ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության համար:
  • Ստեղծում և վարում է ՄԿՈՒ ոլորտում գործող կառույցների, դրանց տեխնիկական աջակցություն ցուցաբերող հիմնարկների/ծրագրերի և աշխատաշուկայում գործող ուսուցանող կազմակերպությունների տվյալների բազա՝ ըստ ոլորտների, տարածաշրջանի, կարիքների և այլ ցուցանիշների:
  • Մշակում է Ընդլայնվող դպրոցական սնունդ բաղադրիչի (դպրոցահենք ջերմոցներ, այգիներ, արևային պանելներ և այլն) իրականացման համատեքստում ՀՀ ՄԿՈՒ կարողությունների գնահատման մեթոդաբանությունը, համակարգում է կարողությունների գնահատումը և մշակում զարգացման ծրագրի հայեցակարգն ու գործողությունների ծրագիր:
  • Իրականացնում է խոհարարական մասնագիտական կրթության զարգացման, նախագծման, մոդելավորման և հատուկ կրթաթոշակային սխեմայի ձևավորման աշխատանքները:
  • Կազմակերպում է խորհրդակցություններ ՄԿՈՒ հաստատությունների, ուսուցանող կազմակերպությունների, ՀՀ ԿԳՄՍՆ և ոլորտում ակտիվ այլ կառույցների հետ՝ ուժեղ և թույլ կողմերի վերլուծության, զարգացման գաղափարների հավաքագրման և դրանց հիման վրա մշակում ծրագրեր:
  • Համակարգում է կարճաժամկետ ՄԿՈՒ կրթական ծրագրերի մշակումը դպրոցական խոհարարների համար` որպես խոհարարների պաշտոնական հավաստագրման հնարավորություններ ստեղծելու ճանապարհի առաջին փուլ:
  • ՄԿՈՒ մշակված կրթական ծրագրերը ներկայացնում է ծրագրերի շահագրգիռ կողմերի դիտարկմանը և ապահովում է փաստաթղթերի լրամշակումը և ամփոփումը:
  • Աջակցում է Հիմնարկի տնօրենին մշակված ՄԿՈՒ կրթական ծրագրերի հաստատման գործընթացի կազմակերպման աշխատանքներում:
  • Իրականացնում է ՄԿՈՒ հաստատությունների շրջանում դպրոցական սնունդ ծրագրի «Խոհարար» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի մոդուլի և ծրագրի մշակման առաջադրանքի պայմանների մշակման, մրցույթի հայտարարման, իրականացնողի ընտրության, շահակից կազմակերպությունների շրջանում արդյունքների շրջանառման աշխատանքները:
  • Համակարգում է «Խոհարար» կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի մոդուլի և ծրագրի մշակման նպատակով ընտրված խորհրդատուի աշխատանքները և ընդունում է ծառայությունների արդյունքները:
  • Կատարում է ոլորտին վերաբերող այլ առաջադրանքներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՄԿՈՒ ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ,
  • Հայաստանի մարզերում աշխատանքի կամ ծրագրերի իրականացման փորձ,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Միջոցառումների կազմակերպման փորձ,
  • Կազմակերպչական հմտություններ և խնդիրների լուծման նկատմամբ ստեղծագործ մոտեցում,
  • Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, առաջնահերթություններ սահմանելու հմտություն,
  • Միևնույն ժամանակ մի քանի հանձնարարական իրականացնելու կարողություն,
  • Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցում, միջանձնային շփում և հանրային ելույթներ՝ հայերեն, անգլերեն լեզուներով, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «ՄԿՈՒ և մասնագիտական հավաստագրման/կարողությունների բարձրացման ծրագրերի պատասխանատու»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.03.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: