Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Դասընթացների և միջոցառումների կազմակերպման պատասխանատու»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կազմակերպում, համակարգում և իրականացնում է Հիմնարկի տարեկան գործողությունների պլանով նախատեսված հանրային միջոցառումները՝ աշխատաժողովներ, հանրային քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիսավոր ներկայացման միջոցառումներ, ներառյալ`
  • Դպրոցական սննդի ռազմավարության և հարակից իրավական շրջանակի հանրայնացման աշխատանքները՝ ըստ փուլերի,
  • դպրոցների անձնակազմի դասընթացների, խոհարարական վարպետաց դասերի մասնակիցների ներգրավման, մասնակիցների (տնօրեններ, խոհարարներ, ծնողներ) և դասընթացավարների հետ կապի աշխատանքները, դասընթացների կազմակերպչական և իրազեկման աշխատանքները` համագործակցելով Հիմնարկի մարզային ներկայացուցիչների և մարզպետարանների հետ:
  • Տեղեկատվական կառավարման համակարգի և մոնիտորինգ/գնահատման համակարգի ներդրման դասընթացների, հրահանգավորումների աշխատանքները:
  • Հիմնարկի գործունեության հետ կապված այլ իրադարձություններ և միջոցառումներ, որոնք կարող են ի հայտ գալ Հիմնարկի ընթացիկ գործունեության ընթացքում:
  • Իրականացնում է խոհարարների համազգեստների և դասընթացների իրականացման հետ կապված ապրանքների և ծառայությունների պատվերի ձևավորման, կարիքի հաշվառման աշխատանքները և աջակցում է գնումների մասնագետին:
  • Աջակցում է սննդաբանին և սննդի հիգիենայի մասնագետին՝ դպրոցական սնունդ ծրագրով աշխատակազմերի խորհրդատվությունների և տեղեկատվական հանդիպումների կազմակերպման աշխատանքներում:
  • Աջակցում է հանրային հաղորդակցության և ֆոնդհայթայթման պատասխանատուներին միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դասընթացների և/կամ միջոցառումների կազմակերպման և համակարգման ոլորտում,
  • Լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման փորձ,
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
  • Կազմակերպչական հմտություններ և խնդիրների լուծման նկատմամբ ստեղծագործ մոտեցում,
  • Կրթական ոլորտում և երեխաների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ մարզերում աշխատանքի կամ ծրագրերի իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ճկունություն աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ,
  • Հաղորդակցման հմտություններ, ներառյալ՝ գրավոր հաղորդակցում, միջանձնային շփում և հանրային ելույթներ՝ հայերեն, անգլերեն լեզուներով, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Ժամանակի կառավարման և պլանավորման հմտություններ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Դասընթացների և միջոցառումների կազմակերպման պատասխանատու»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.03.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: