Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Ուսումնասիրում և վերլուծում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի ֆիզիկական կուլտուրայի և բարձրագույն սպորտի բնագավառում, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ ֆիզիկական դաստիարակության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
  2. մշակումը է հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծը.
  3. մասնակցում է միջազգային միջգերատեսչական պայմանագրերի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներին.
  4. աջակցում է միջազգային սպորտի համագործակցության նպատակով սպորտային պատվիրակությունների և անհատ մարզիկների օտարերկրյա պետություններ գործուղմանը, միջազգային սպորտային համագործակցության և փոխանակումների զարգացմանը.
  5. իրականացնում է համահայկական մարզական բնույթի ծրագրերի մշակման աշխատանքները.
  6. իրականացնում է ծառայությունների շուկայի վերլուծությունը ֆիզիկական կուլտուրայի և բարձրագույն սպորտի բնագավառներում.
  7. իրականացնում է բարձրագույն սպորտի բնագավառում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրերի մշակումը.
  8. իրականացնում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը.
  9. իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների վարման համակարգի աշխատանքները.
  10. իրականացնում է բարձրագույն սպորտի բնագավառում քաղաքականության վերլուծությունը, քաղաքականության ռազմավարության, հայեցակարգերի և նպատակային ծրագրերի մշակումը և իրականացնում դրանց մոնիթորինգը.
  11. իրականացնում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, անձնագրերի գործողության ժամկետի երկարացման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հետ կապված փաթեթների կազմումը.
  12. իրականացնում է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցության աշխատանքները:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Սպորտի ոլորտում բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի մարտի 16-ից 18-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. մարտի 18-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: