ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը հավակնորդի տրամադրելուց հետո (կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) խորհրդի որոշմամբ լիազորված անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն,
6. աշխատանքային գրքույկի պատճենը,
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. մարտի 17-ից մինչև ապրիլի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում, հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան Ձորք թաղամաս թիվ 3:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093-26-26-02, 077-05-32-38: