Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է Հայաստանի սուսերամարտի առաջնությունը. չեմպիոնի կոչման համար պայքարել է շուրջ 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Մարտուղյակներում լավագույնս հանդես են եկել և մրցանակային տեղ զբաղեցրել հետևյալ մարզիկները.
Տղաներ
Ճկասուսեր
- Մայքլ Հովհաննիսյան
- Համլետ Մկոյան
- Ալեքս Ազիզյան և Խաչատուր Հարությունյան
Թրասուսեր
- Վահան Նազարեթյան
- Արմեն Ղալաչյան
- Արսեն Բաղդասարյան և Տիգրան Չթեյան
Խոցասուսեր
- Էդուարդ Օվիկյան
- Գրիգոր Մնացականյան
- Նարեկ Ավագյան և Հայկ Սահակյան
Աղջիկներ
Խոցասուսեր
- Էմմա Պողոսովա
- Անահիտ Նավասարդյան
- Նաիրիա Համազասպյան և Օվսաննա Հարությունյան
Ճկասուսեր
- Աիդա Ալոյան
- Հասմիկ Աղաբաբյան
- Անի Սիմոնյան և Միլենա Եսայան
Այս և ավելի վաղ կայացած Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով ձևավորվել են հավաքական թիմերը, որոնք շուտով կսկսեն ուսումնամարզական հավաքները: Սուսերամարտիկները նախապատրաստվելու են ապրիլի 24-25-ը Մադրիդում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին և Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն ապրիլի 3-4-ը կանցկացվի Կահիրեում:
Իսպանիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու է Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Եվրոպայի առաջնության մասնակիցները հայտնի կդառնան առաջիկա օրերին: