ՀՀ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը:

Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում` տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ 7 ուսումնական բնագավառներով`

  • «Հայոց լեզու և գրականություն»,
  • «Հայրենագիտություն»,
  • «Օտար լեզուներ»,
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
  • «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
  • «Արվեստ և արհեստ»,
  • «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:

Բնագավառներին հատկացվող ժամաքանակները տոկոսային հարաբերությամբ` ստորև.

Տարրական դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 3590 դասաժամ, նվազագույնը`

2945)

  • «Հայոց լեզու և գրականություն». 24-28%
  • «Հայրենագիտություն». 5%
  • «Օտար լեզուներ». 10-15%
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 20-28.5%
  • «Հասարակություն, հասարակական գիտություններ». 2%
  • «Արվեստ և արհեստ». 10-16%
  • «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-9%
  • Ընտրովի բաղադրիչ. 10%

Միջին դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 5950 դասաժամ, նվազագույնը` 5385)

  • «Հայոց լեզու և գրականություն». 13-16%
  • «Հայրենագիտություն». 10%
  • «Օտար լեզուներ». 12.5-15%
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 33-36%
  • «Հասարակություն, հասարակական գիտություններ». 5-6%
  • «Արվեստ և արհեստ». 8-9%
  • «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-8%
  • Ընտրովի բաղադրիչ. 4%

Ավագ դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 4080 դասաժամ, նվազագույնը` 2020)

  • «Հայոց լեզու և գրականություն». 9-20%
  • «Հայրենագիտություն». 8%
  • «Օտար լեզուներ». 5-13%
  • «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 12,5-38%
  • «Հասարակություն, հասարակական գիտություններ». 6-12%
  • «Արվեստ և արհեստ». 3-5%
  • «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-10%
  • Ընտրովի բաղադրիչ. 6%

Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է վերոնշյալ ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։ Հավելենք, որ պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը սահմանված է 45 րոպե։