ՀՀ Արագածոտնի մարզի «Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. բարձրագույն կրթությունը,

3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),

5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),

6. աշխատանքային գրքույկի պատճենը,

7. զինվորական գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. մարտի 2-ից մինչև մարտի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Նոր Եդեսիա, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, շենք 3:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093-35-68-48: