ՀՀ Սյունիքի մարզի «Ալվանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ) ,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը հավակնորդի տրամադրելուց հետո (կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը,այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) խորհրդի որոշմամբ լիազորված անդամը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն,
6. աշխատանքային գրքույկի պատճենը,

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. մարտի 12-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Ալվանքի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի միջնակարգ դպրոցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 093-08-96-97: