Ադմինիստրատիվ բաժնի պետի հիմնական գործառույթները՝

  • կազմակերպում է հիմնադրամ ստացվող պաշտոնական գրությունների, քաղաքացիների դիմում-բողոքների, առաջարկությունների մտից և ելից փաստաթղթերի գրանցման աշխատանքները.
  • կազմակերպում է ստացված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի, թղթային տարբերակով ստացված փաստաթղթերի գրանցման ու համապատասխան ստորաբաժանումներին դրանց տրամադրման աշխատանքները,
  • քննարկում և կազմակերպում է տնօրենին, տնօրենի տեղակալին ամենօրյա կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացը,
  • կազմակերպում է հիմնադրամ մուտք գործած փաստաթղթերի, դիմում-բողոքների պատասխանների, նախարարի, գլխավոր քարտուղարի հրամանների և հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
  • կազմակերպում է հիմնադրամի պահպանման և ոչնչացման ենթակա փաստաթղթերի տեսակավորման, արխիվացման գործընթացի նախապատրաստումն ու կանոնակարգումը,
  • կազմակերպում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկությունների, եզրակացությունների, մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 24.02.2021 – 04.03.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար` 3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.03.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մարտի 9-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091 292931 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին` մինչև ժամը 18:00: