ՏՏ մասնագետի հիմնական գործառույթները՝

  • Տեղադրել պահանջվող ծրագրերը ՏՏ սարքավորումների վրա, լուծել առաջացած ծրագրային խնդիրները ՏՏ սարքավորումների:
  • Իրականացնել սարքավորումների և ծրագրերի տեղակայում/ինստալյացիա:
  • Ապահովել ցանցի տեղակայում:
  • Ապահովել ցանցային սարքավորումների տեղադրում:
  • Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրման գործընթացը:
  • Հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին:
  • Աջակցել հերթերի կառավարման համակարգերի հետ ծագած հարցերում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  • MS Windows XP/7, Office 2010/ 2013 և այլ ծրագրերի լավ իմացություն:
  • Ցանցի հետ կապված խնդիրների, ծրագրային և համակարգային անսարքությունների վերացման, տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն:
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն:
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:

Դիմումների ընդունման ժամկետն է` 24.02.2021 – 04.03.2021 թթ.:

Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար` 3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.03.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մարտի 9-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091 292931 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին` մինչև ժամը 18:00: