«Սոկրատ» ուսումնատեղեկատվական լրացուցիչ կրթության կենտրոնը կազմակերպում է համառուսաստանյան կրթահայրենասիրական «Ռուսֆեստ» շարադրությունների միջազգային փառատոնը:
Փառատոնի նպատակն է պահպանել և ամրապնդել ռուսաց լեզուն` որպես հոգևոր մշակույթի հիմք և ժողովրդի պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու միջոց:
Փառատոնին կարող են մասնակցել՝
- աշակերտներ,
- միջին մասնագիտական ուսհաստատությունների սովորողներ,
- բուհերի ուսանողներ և ռուսաց լեզվով հետաքրքրված այլ անձինք:
Փառատոնի մասնակիցներին տրվող թեմաներն ընտրվում են որևէ գրողի, պոետի, հասարակական գործչի կամ լրագրողի ստեղծագործական մեջբերումներից:
Մասնակցությունն անվճար է:
Մանրամասներին ծանոթացե՛ք կից նյութերում: