Տնտեսագիտական համալսարանը տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով ավագ դպրոցների ավարտական դասարանների սովորողների համար կազմակերպում է հանրապետական մրցույթ:

  • Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտները։
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
  • Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում (ք․Երևան, Նալբանդյան 128) 2-3 էջի շրջանակներում պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում։
  • Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։
  • Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի՝ ՀՊՏՀ ընդունվելու դեպքում, ինչպես նաև կլինեն խրախուսական նվերներ։
  • Լավագույն աշխատանքները հրապարակվելու են համալսարանի պաշտոնական կայքում՝ www.asue.am և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև տպագրվելու են ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրում։