«Տիեզերքի տաղանդները» երեխաների սոցիալական աջակցության զարգացման հիմնադրամն անցկացնում է «Փյունիկ» միջազգային մրցույթը, որը կանցկացվի 2021 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 15-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ, որոնք աշխատում կամ սովորում են արվեստի բնագավառում, այդ թվում՝ երաժշտական կամ թատերական ուսհաստատությունների սովորողներ, և՛ արվեստի, և՛ հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Փառատոնի նպատակն է մասնակիցների փորձի փոխանակում արվեստի ոլորտում, երիտասարդ տաղանդների արվեստի հանրահռչակում, միջազգային կապերի ու համագործակցության ամրապնդում, ազգային մշակույթի պահպանում և զարգացում:

Հայտերն ընդունվում են 2021 թ.-ի մարտի 1-ից ապրիլի 14-ը:

Մրցույթի անցկացման մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.talantvselennoy.ru/festival-138.html կայքէջից և կից նյութերից: