Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ստեղծվել է «Քարավան» գրական-մշակութային ակումբը, որի շրջանակում կկայանան հանդիպում-քննարկումներ, կարծիքների փոխանակումներ` գրականմշակութային կյանքին առնչվող արդի խնդիրների շուրջ: Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին` ժամը 13:00-ին` նվիրված Մայրենիի օրվան:

Հանդիպման հյուրն է լինելու լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Կքննարկվեն հայոց լեզվին վերաբերող արդի խնդիրները: