Լեհաստանի ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA) 2021 թ. փետրվարի 18-ին` երևանյան ժամանակով ժամը 11:00-ից 19:00-ն, իրականացնելու է վիրտուալ կրթական ցուցահանդես:

Ցուցահանդեսը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար, որոնք հետաքրքրված են Լեհաստանում ուսումնառությամբ: Առցանց հարթակում ներկայացվելու են Լեհաստանը՝ որպես սովորելու և ապրելու համար գրավիչ վայր, NAWA-ի և Լեհաստանի համալսարանների կողմից առաջարկվող ծրագրային փաթեթները, կրթաթոշակ ստանալու հնարավորությունները և այլն:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ էքսպոյի կայքում՝ www.rsgp.webexpo.pl: