Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար:

Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝

  • 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները,
  • նրանց հետ աշխատող մանկավարժները,
  • նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը,
  • ծնողները:

Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ:
Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում՝ https://vk.com/pedagogika_talanta :
Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք՝ https://pedagogika-talanta.ru/yarki_mir_2021: