(Երեք թափուր տեղ)

Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

  1. Լրամշակում է գնահատման մեթոդաբանությունը:
  2. Մշակում է գնահատման մեթոդաբանությանը համապատասխան գործիքներ:
  3. Մշակում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգի նախագիծը:
  4. Լրամշակում է ներքին գնահատման սկզբունքները, կազմակերպում, իրականացնում է մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն:
  5. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
  6. Վարում է հեռավար դասընթացներ:
  7. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, ներկայացնում առաջարկություններ ու եզրակացություններ:
  8. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ մասնագիտական աշխատանքի չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն.
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն.
  6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն.
  7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն.
  8. Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին.
  9. Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն.
  10. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն.
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 17.02.2021 – 25.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մարտի 2-ին` ժամը 13
00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: