Գնահատման մշակման և զարգացման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

  1. Լրամշակում է գնահատման մեթոդաբանությունը:
  2. Մշակում է գնահատման մեթոդաբանությանը համապատասխան գործիքներ:
  3. Մշակում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգի նախագիծը:
  4. Լրամշակում է ներքին գնահատման սկզբունքները, կազմակերպում, իրականացնում է մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն:
  5. Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
  6. Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
  7. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մանկավարժական աշխատանքի` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
  6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն:
  7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
  8. Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին:
  9. Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
  10. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 17.02.2021 – 25.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար` 3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.02.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մարտի 2-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):