Տնօրենի օգնականի հիմնական գործառույթները՝

  1. հանդիպումների, նիստերի (առկա և առցանց) ժամանակացույցի կազմում,
  2. հիմնադրամի աշխատակիցների և արտաքին գործընկերների հետ նամակագրության իրականացում,
  3. տեղեկատվական հարցումներին պատասխանում, փաստաթղթավորման պատշաճ իրականացում,
  4. hանդիպումների պլանավորում, նիստերի օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում,
  5. նիստերի և հանդիպումների օրակարգերի նախագծում, նյութերի տրամադրում շահագրգիռ անձանց/ստորաբաժանումներին,
  6. գործադիր տնօրենի մուտքային և ելքային զանգերի սպասարկում, փոստի և հաղորդակցման այլ տեսակների համակարգում,
  7. գործադիր տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողության իրականացում,
  8. անհրաժեշտության դեպքում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. բարձրագույն կրթություն,
  2. հայերենով, ռուսերենով և անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություններ,
  3. գործադիր տնօրենի օգնականի և/կամ ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  4. կազմակերպչական հմտություններ,
  5. ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  6. գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ,
  7. բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ,
  8. սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն,
  9. համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի (Word, Excel, Power Point) գերազանց իմացություն,
  10. փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն,
  11. գերազանց միջանձնային և թիմային հմտություններ:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 17.02.2021 – 25.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար` 3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.02.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մարտի 2-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: