Հիմնական գործառույթները՝
1) մասնակցում է պետբյուջեով տպագրվող տարրական դասարանների դասագրքերի, ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերի, ուսումնամեթոդական գրականության և ուսումնադիտողական պարագաների հրատարակման գործընթացի ապահովման աշխատանքներին.
2) մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման, տնօրենի մրցույթի /ընտրության/ գործընթացների կազմակերպչական աշխատանքներին.
3) մասնակցում է համապետական միջոցառումների, մրցույթների կազմակերպման աշխատանքներին.
4) մասնակցում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
5) մասնակցում է էքստեռն փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
1) միջնակարգ կրթություն
2) «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

• Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
• Դիմումների ընդունման ժամկետն է` 17.02.2021 – 19.02.2021թթ.:
• Աշխատավարձի չափը՝ 111 115 ՀՀ դրամ:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: