Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

  1. Մշակում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
  2. Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
  3. Գնահատում և լրամշակում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայի ծրագրի վերջնարդյունքների և առարկայի բովանդակության համապատասխանությունը:
  4. Ուսումնասիրում և գնահատում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
  5. Մշակում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանն ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ:
  6. Մշակում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
  7. Կազմակերպում է Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին։
  8. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
  9. Վարում է հեռավար դասընթացներ:
  10. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկաներից առնվազն մեկի մանկավարժական աշխատանքի` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն.
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն.
  6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն.
  7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն.
  8. Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին.
  9. Համացանցում անհրաժետ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն.
  10. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն.
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 10.02.2021 – 18.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 23-ին` ժամը 1500-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: