Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

Մշակում է`

  1. ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելներ, նորարարական մոտեցումներ,
  2. ուսումնական հաստատության կառուցվածքի, ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, իրականացնում է գործող մոդելների ուսումնասիրություն և նոր մոդելների մշակում,
  3. ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման մեթոդներ,
  4. ներդպրոցական վերահսկողության ռազմավարություններ և մեթոդներ,
  5. ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունների առաջարկություններ,
  6. ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդներ,
  7. ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման առաջարկություններ,
  8. ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, բյուջեի կառավարման մոդելների, ռազմավարությունների առաջարկություններ,
  9. ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավարման մոդելներ, ռազմավարություններ,
  10. ուղեցույցներ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
  11. Հեռավար դասընթացներ վարելու կարողություն:
  12. Ուսումնասիրում բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա կրթության կառավարման աշխատանքային ստաժ կամ մանկավարժական աշխատանքի` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն.
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն.
  6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն.
  7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն.
  8. Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին.
  9. Համացանցում անհրաժետ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն.
  10. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն.
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 10.02.2021 – 18.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 23-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: