Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
- Մշակում է հայոց լեզու և գրականություն բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
- Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
- Գնահատում և լրամշակում է հայոց լեզու և գրականություն բնագավառի առարկայի ծրագրի վերջնարդյունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
- Ուսումնասիրում և գնահատում է հայոց լեզու և գրականություն բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
- Մշակում է հայոց լեզու և գրականություն բնագավառի առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ:
- Մշակում է հայոց լեզու և գրականություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
- Կազմակերպում է հայոց լեզու և գրականություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին։
- Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
- Վարում է հեռավար դասընթացներ:
- Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հայոց լեզու և գրականություն բնագավառի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հայոց լեզու և գրականություն բնագավառի առարկաներից առնվազն մեկի մանկավարժական աշխատանքի` չորս տարվա աշխատանքային ստաժ.
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն.
- Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն.
- Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն.
- Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն.
- Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին.
- Համացանցում անհրաժետ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն.
- Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն.
- Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 10.02.2021 – 18.02.2021 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 23-ին` ժամը 1500-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: