Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

  1. Մշակում է օտար լեզուներ բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
  2. Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
  3. Գնահատում և լրամշակում է օտար լեզուներ բնագավառի առարկայի ծրագրի վերջնարդյունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
  4. Ուսումնասիրում և գնահատում է օտար լեզուներ բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
  5. Մշակում է օտար լեզուներ բնագավառի առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանն ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ:
  6. Մշակում է օտար լեզուներ բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
  7. Կազմակերպում է օտար լեզուներ բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին։
  8. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
  9. Վարում է հեռավար դասընթացներ:
  10. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ օտար լեզուներ բնագավառի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ օտար լեզուներ բնագավառի առարկաներից առնվազն մեկի մանկավարժական աշխատանքի` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն.
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն.
  6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակներով մշակման կարողություն.
  7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն.
  8. Տիրապետում է word, excel և powerpoint ծրագրերին.
  9. Համացանցում անհրաժետ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն.
  10. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն.
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 10.02.2021 – 18.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 23-ին` ժամը 1500-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: