Իրավաբանական սպասարկման բաժնի պետ հիմնական գործառույթները՝

  1. ապահովում է կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
  2. ապահովում է կրթության և գիտության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրականացման կազմակերպման աշխատանքները.
  3. կազմակերպում և ապահովում է հիմնադրամ ներկայացված դիմումների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  4. ապահովում է կրթության և գիտության ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
  5. ապահովում է տարբեր դատական ատյաններում հիմնադրամի ներկայացուցչությունը, իրականացնում է հիմնադրամի շահերի պաշտպանությունը.
  6. ապահովում է վարչական վարույթների իրականացման աշխատանքները.
  7. ապահովում է հիմնադրամի անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման աշխատանքները.
  8. ապահովում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքների կազմակերպումը.
  9. ապահովում է կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակումը ու քննարկումը.
  10. տնօրենին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական, մշակութային և սպորտային հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  11. ապահովում է հիմնադրամի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման գործընթացը, ինչպես նաև մշակում է դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
  12. ապահովում է քաղաքացիների դիմումներին պատասխանելու գործընթացը.
  13. ապահովում է բաժնի աշխատանքային ծրագրերի ներկայացումը.
  14. ապահովում և անհրաժեշտության դեպքում հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «Իրավունք» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 03.02.2021 – 10.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար` 3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 15-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: