ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2021 թվականի փետրվարի 23-ից մարտի 24-ը ներառյալ, ժամը՝ 1000 –ից 1300- ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մարտի 31-ին, ժամը 1200- ին` Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարանում: Հասցեն` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սպանդարյան 84: