ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2021 թվականի փետրվարի 17-ից մարտի 18-ը ներառյալ, ժամը՝ 1000- ից 1300- ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մարտի 25-ին, ժամը 1100- ին` Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Սպանդարյան 3: