Աշխատանքային պարտականություններն են`

  1. Նախարարության, ինչպես նաև նախարարության ենթակայության տակ գտնվող կոմիտեների համակարգչային սարքավորումների սպասարկում և պրոֆիլակտիկ զննում:
  2. Նախարարության հաշվեկշռում հաշվառված համակարգչային սարքավորումների աշխատանքային վիճակի ապահովում։ Անհրաժեշտության դեպքում համապատասխան կարգավորումների կատարում վնասված և/կամ անսարք համակարգչային մասերի փոխարինում,
  3. Հակավիրուսային ծրագրերի տեղակայում՝ համակարգչային ցանցի ադմինիստրատորի համաձայնությամբ,
  4. Բազմաֆունկցիոնալ տպիչների (երեքը մեկում) տեղադրում և համապատասխան կարգավորումների իրականացում,
  5. Օպերացիոն համակարգի տեղադրում, վերականգնում և դրա հետ կապված թերությունների վերացում,
  6. Նոր համակարգիչներ, ինչպես նաև վերանորոգված համակարգիչների տեղադրում և համապատասխան կարգաբերումների իրականացում,
  7. Խափանված համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցող ընկերություններին անսարք համակրգիչների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
  8. Փորձագետը եռամսյա ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն է ներկայացնում իր անմիջական ղեկավարին։

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն,
  2. Ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում աշխատանքային ստաժ,
  3. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-12.30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. փետրվարի 12-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):