Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ:

Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից:

Ելույթ կունենա «Խաչատրյան» տրիոն՝ հետևյալ կազմով. Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արտյոմ Իոանիսյան (թավջութակ):