Սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի ավագ մասնագետի (18-34.16-Մ4-1)

Հիմնական գործառույթները՝

  1. Մասնակցում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրավական ակտերի գործնական կիրառման ընդհանրացման աշխատանքներին.
  2. մասնակցում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի մեթոդական աշխատանքների կազմակերպման գործընթացին.
  3. մասնակցում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության տարածքային քաղաքականության մշակման գործընթացներին.
  4. մասնակցում է օրենքով սահմանված կարգով զանգավածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կետերի իրականացման գործընթացներին.
  5. մասնակցում է զանգվածային և ադապտիվ սպորտի վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգի ստեղծման աշխատանքներին, ադապտիվ մարզական կազմակերպություների հաշվառման գործընթացներին.
  6. մասնակցում է ֆիզիկական դաստիարակության բնագավառի հանրապետական մարզական բնույթի ծրագրերի մշակման աշխատանքներին.
  7. մասնակցում է ֆիզիկական կուլտուրայի բնագավառում քաղաքականության վերլուծության, քաղաքականության միտումների և օրինաչափությունների ուսումնասիրման աշխատանքների մշակմանը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1. Բարձրագույն կրթություն.
2. հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սպորտի կամ ֆիզիկական կուլտուրայի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ
3. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
4. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 05.02.2021 – 09.02.2021թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: