Վարչատնտեսական վարչության պետի հիմնական գործառույթները՝

  1. Կազմակերպում է հիմնադրամին ամրակցված անշարժ և շարժական գույքի հետ կապված գործընթացների իրականացումը։
  2. Կազմակերպում է հիմնադրամի ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման, տեխնիկական զննման, ապահովագրության գործընթացները։
  3. Կազմակերպում է հիմնադրամի ավտոտրանսպորտային միջոցների ամրակցման, ապահովման, շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ինչպես նաև օտարման գործընթացները:
  4. Կազմակերպում է բենզինի և դիզելային վառելիքի կտրոնների ստացման և տրամադրման գործընթացը։
  5. Կազմակերպում է ավտոմեքենաները շահագործող անձանց կողմից երթևեկության կանոնների խախտումների մասին ստացված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։
  6. Կազմակերպում է վարչական շենքերի պահպանման, սանիտարական մաքրման, առկա գույքի պահպանման և տեխնիկական խնդիրների, ինչպես նաև հիմնադրամի վարչական շենքերի շահագործման անվտանգության հետ կապված աշխատանքների իրականացումը։
  7. Կազմակերպում է հիմնադրամի վարչական շենքեր ներս բերվող և դուրս տարվող գույքի նկատմամբ և հիմնադրամին մատուցված կոմունալ ծառայությունների, գույքի և նյութական արժեքների խնայողաբար օգտագործման նկատմամբ հսկողությունը։
  8. Կազմակերպում է գույքի շարժի վերաբերյալ տեղեկատվության համադրումը իրավասու ստորաբաժանման հետ:
  9. Կազմակերպում է աջակցությունը հիմնադրամի գույքի և հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներին։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման բնագավառում արտադրանքի հաշվառման գործունեության հինգ տարվա աշխատանքային ստաժ:
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 03.02.2021 – 10.02.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 280000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) մեկ լուսանկար`3x4 չափի,

6) այլ պետությունների քաղաքացիները`Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.02.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 15-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: