Գլխավոր հաշվապահի հիմնական գործառույթները՝
- ապահովում է հիմնադրամի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվարկները, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և համապատասխան մարմիններ ներկայացումը.
- հիմնադրամի համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կազմում, ամփոփում և սահմանված կարգով ապահովում է հիմնադրամի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը լիազոր մարմին ներկայացնելը.
- ապահովում է հիմնադրամի ապրանքանյութական արժեքների, այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվառումը.
- մասնակցում է հիմնադրամի տարեկան և արտահերթ գույքագրման աշխատանքներին.
- սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամի գործադիր տնօրենի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերի տարեկան նախահաշիվը.
- սահմանված կարգով ապահովում է հիմնադրամի բյուջետային միջոցների հաշվին նախատեսվող ծախսերի ֆինանսավորման և ֆինանսական պարտավորությունների դիմաց վճարումների աշխատանքների իրականացումը.
- դիրքորոշում է հայտնում իր գործունեության ոլորտների և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
- ապահովում է բաժնի գործունեության աշխատանքային ծրագրերի կազմումը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառներում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 03.02.2021 – 10.02.2021 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար`3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ kznak.himnadram@gmail.com)։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.02.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 15-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091202119 հեռախոսահամարով: